Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:18

Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք է առաջադրվել

Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք է առաջադրվել

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դստերը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, Armenia Today-ը տեղեկացել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Հավելել են, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով-խմբ․): Նրան մեղադրանք է առաջադրվել նաև 482-րդ հոդվածի 1-ին մասով (ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 4 տարի ժամկետով-խմբ․)։

Նոյեմբերի 7-ին Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել էին՝ մինչև քրեական վարույթի ավարտը:

Մանվել Գրիգորյանը մահացել է 2020 թվականին։ Նա 2018-ի իշխանափոխությունից հետո մեղադրվում էր ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ինչպես նաև հարկեր վճարելուց խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար:

Կարդացեք նաև՝
Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 մլրդ դրամի գույք ու դրամական միջոց

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+