Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է համակարգված առաջարկներ պատրաստել միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկի վերաբերյալ, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Արտաքին գործերի նախարարությանը, Պաշտպանության նախարարությանը, հետախուզական գործակալությանը և համապատասխան քաղաքացիական գերատեսչություններին հանձնարարում եմ հնարավոր ամեն ինչ անել՝ այս հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն հավաքելու, այն Անվտանգության խորհրդում վերլուծելու և միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկի վերաբերյալ համակարգված առաջարկներ ներկայացնելու համար»,- ասել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







