Բաքվում գերության մեջ պահող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ հեռախոսազրույց է ունեցել և խնդրել նրան կիսվել երեք մտքով.
1․ Արցախը եղել է, կա և կլինի։
2․ Հավատա ինքդ քեզ՝ որպես Աստծո մի մասնիկ, հավատա բարությանը և լույսին։
3. Իսկական հերոսը նա է, ով կարող է հույս վառել այնտեղ, որտեղ չկա. նա, ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը։
2022 թվականին Վարդանյանը տեղափոխվել էր Արցախ և նույն թվականի նոյեմբերին դարձել Արցախի Հանրապետության պետական նախարար, սակայն արդեն 2023 թվականի փետրվարի վերջին թողել էր պաշտոնը։ 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո, Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը գործարարին ձերբակալել էր Հայաստանի հետ սահմանը հատելու փորձի ժամանակ։ Այժմ նա գտնվում է Բաքվի բանտում։
Նրան ցմահ ազատազրկում է սպառնում ադրբեջանական դատախազության կողմից առաջադրված շինծու մեղադրանքներով: Բանտում գտնվելու ընթացքում Վարդանյանը երեք անգամ դիմել է աշխարհասփյուռ հայերին՝ միասնականության և արարման կոչ անելով, ինչպես նաև բազմիցս ընդգծել Արցախի պահպանման կարևորությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև՝
Արարել, ներել և զոհել ազատությունը հանուն Արցախի․ Ռուբեն Վարդանյանը 57 տարեկան է
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







