Հոկտեմբերի 31-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 13-15 աստիճան, երեկոյան՝ 6-8 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 8-13 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-22, նախալեռնային շրջաններում՝ 10-14 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 7-12 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 11-16 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-15 աստիճան, հովտային շրջաններում՝ 14-18 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 6-11, նախալեռնային շրջաններում՝ 10-15 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12-15, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 14-16 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 14-16 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 7-11, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 6-9, նախալեռնային շրջաններում՝ 10-15 աստիճան, հովտային շրջաններում՝ 16-19աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 14 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







