Հայաստանի մարզերում հոկտեմբերի 30-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում սպասվում է 14-16 աստիճան, երեկոյան՝ 7-9 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 7-11 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-10 նախալեռնային շրջաններում՝ 12-14 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 6-9 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 10-14 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 11-14 աստիճան, հովտային շրջաններում՝ 13-16 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 5-9, նախալեռնային շրջաններում՝ 11-16 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13-16, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 14-17 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 14-17 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 6-10, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-17 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 4-7, նախալեռնային շրջաններում՝ 9-13 աստիճան, հովտային շրջաններում՝ 15-17 աստիճան տաքություն։
Արցախում հոկտեմբերի 30-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 11 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 9 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







