Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագիր է ստորագրել 20 Eurofighter Typhoon կործանիչ գնելու վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակին։
Պայմանագրի արժեքը կազմում է 10,7 մլրդ դոլար։ Առաջին ինքնաթիռների մատակարարումը նախատեսված է 2030 թվականին։ Սա Մեծ Բրիտանիայում արտադրված կործանիչների առաջին պայմանագիրն է 2017 թվականից ի վեր և ամենամեծն արդյունաբերության մեջ վերջին 20 տարիների ընթացքում։
Անկարա կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է կործանիչների վերաբերյալ համաձայնագրի հիման վրա «ընդլայնված ռազմավարական գործընկերության» կնքման մասին։
Eurofighter-ն արտադրվում է Airbus, BAE Systems և Leonardo ընկերություններից բաղկացած կոնսորցիումի կողմից։ Անկարան հայտարարել էր, որ կարող է այս տեսակի ինքնաթիռներ գնել 2023 թվականի նոյեմբերից սկսած։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







