Կապիտալ ծախսերի ամենամեծ կրճատումն սպասվում է ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 101 միլիարդ դրամով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
«2026 թվականի ՀՀ բյուջեում կապիտալ ծախսերը կկազմեն 704 մլրդ դրամ, իսկ հաջորդ տարիներին՝ 719 և 803 միլիարդ դրամ։ 2026 թվականին տնտեսական և սոցիալական ոլորտներին ուղղվող կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3,4%-ը։ Պաշտպանության ոլորտին կուղղվի կապիտալ ծախսերի 43%-ը»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 8,3%-ը։ Սոցիալական ծախսերի ավելացումը պայմանավորված է կուտակային կենսաթոշակային հիմնադրամին հատկացումների մեծությամբ։
Հովհաննիսյանը նշել է նաև, որ 2026 թվականին նախատեսվում է ներդնել առողջապահական ապահովագրության համակարգ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







