Փարիզի 9-րդ շրջանում պաշտոնապես բացվել է ֆրանսահայ կոմպոզիտոր և դիրիժոր Կարպիս Ապրիկյանի անվան հրապարակ, հայտնում է «Ակունք»-ը:
Բացումը կայացել է հոկտեմբերի 15-ին՝ նրա մահվան առաջին տարելիցի առթիվ։ Ապրիկյանն իր գործունեության ընթացքում հիմնել և ղեկավարել է հայտնի Սիփան-Կոմիտաս երգչախումբը։
Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, Փարիզի փոխքաղաքապետ Լորենս Պատրիսը, 9-րդ շրջանի քաղաքապետ Դեֆինե Բյուրկլին, Ապրիկյանի ընտանիքի անդամներ, ինչպես նաև հայկական կազմակերպությունների և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ։
Դեսպան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի իշխանություններին նախաձեռնության համար՝ նշելով, որ Ապրիկյանի ժառանգությունը՝ որպես հայ և ֆրանսիացի երաժշտական մշակույթների զարգացման խթանող, այժմ Փարիզի կենտրոնում ծառայում է երկու մշակույթների հաշտության խորհրդանիշ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







