International Tourism Fair Armenia 2025 առաջին զբոսաշրջության միջազգային ցուցահանդես-համաժողովի անցկացման համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հատկացրել է 75 մլն 400 հազար դրամ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ցուցահանդես-համաժողովը կանցկացվի Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ նոյեմբերի 21-23-ը։
Ըստ ԶԼՄ-ի ուսումնասիրած փաստաթղթերի՝ միջոցառման հյուրասիրության և սննդի կազմակերպման համար հատկացվել է 30 մլն դրամ, որն ամբողջ հատկացման գրեթե 40%-ն է։ Բարձրաստիճան հյուրերի և մասնակիցների տեղափոխման ծառայությունների համար նախատեսվել է 6,5 մլն դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







