Հոկտեմբերի 14-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 18-20 աստիճան, երեկոյան՝ 12-41 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 12-16 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-15, նախալեռնային շրջաններում՝ 15-19 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 14-17 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 16-19 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 16-20 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-15, նախալեռնային շրջաններում՝ 16-20 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 16-20, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 20։22 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 20-22 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 13-16, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-22 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-13, նախալեռնային շրջաններում՝ 14-17 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-22 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 16 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







