«Մեր ձևով» շարժումը չի՛ քննարկում և ապագայում չի՛ դիտարկում նախընտրական դաշինքի հնարավորությունը ՀՀ նախկին նախագահների գլխավորած քաղաքական ուժերի հետ, հայտարարել է շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Նրա խոսքով՝ իշխանական լրատվամիջոցները միտումնավոր կերպով խեղաթյուրել են հոկտեմբերի 11-ի հաշվետու ժողովին հաջորդած ասուլիսին «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի խոսքերը՝ իրենց ցանկալի ձևով մեկնաբանելով նրա հայտարարությունները։
Ղահրամանյանը հավելել է, որ Կարապետյանը չի բացառել անհատ պրոֆեսիոնալների հետ համագործակցության հնարավորությունը, բայց ընդգծել է, որ չեն դիտարկում կոալիցիան։
Հոկտեմբերի 11-ին «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովին մասնակիցները խոսել էին շարժման կողմնակիցների աճող թվից, հայտարարել Երևանում հանրահավաքի մասին և ներկայացրել արդեն իսկ կատարված աշխատանքները։
Կարդացեք նաև՝
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն և 5000 կամավոր միացել են «Մեր ձևով» շարժմանը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







