Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 07:30

ՀՀ-ն և ՌԴ-ն քննարկում են Բորիս Ավագյանի մահվան գործով քննչական խումբ ստեղծելու հարցը․ ԶԼՄ

ՀՀ-ն և ՌԴ-ն քննարկում են Բորիս Ավագյանի մահվան գործով քննչական խումբ ստեղծելու հարցը․ ԶԼՄ

Քննարկվում է ՌԴ գլխավոր դատախազության հետ համատեղ քննչական խումբ ստեղծելու հարցը, որի նպատակը պետք է լինի Արցախի նախկին պաշտոնյա, ՌԴ «Ռոսրեեստր»-ի և «Ռոսիմուշչեստվոյի» աշխատակից Բորիս Ավագյանի մահվան հանգամանքների համակողմանի ուսումնասիրությունը, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Այդ մասին ասել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը։

Նշվում է, որ դատախազությունը չի պարզաբանել, թե ինչ քայլեր էին իրականացվել Ավագյանի կողմից ներկայացված արտահանձնման պահանջի վերաբերյալ, կամ արդյոք Հայաստանի համապատասխան կառույցները կապ էին հաստատել նրա հետ՝ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով։

Ավագյանի մարմինը սեպտեմբերի 24-ին հայտնաբերվել էր Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսության շենքում։ Մահից ժամեր առաջ նա տեսաուղերձով հայտարարել էր, որ ցանկանում է արտահանձնվել ՀՀ ու չի խուսափում պատժից։ ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ հետախուզում էր հայտարարել Ավագյանի նկատմամբ՝ փողերի լվացման մեղադրանքով։

Նրա փաստաբան Նատալյա Չերնիկովան հայտարարել էր, թե չի հավատում իր պաշտպանյալի ինքնասպանության վարկածին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը բացառել էր սպանության վարկածը: ՔԿ-ից հայտնել էին, որ Ավագյանի մահվան դեպքով ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+