Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:57

Նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու համար․ փաստաբաններ

Նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու համար․ փաստաբաններ

Հիմնավոր կասկածներ ունենք, որ նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, կալանավորելու համար, հայտարարել է վերջինիս պաշտպանության խումբը։

Հայտարարությունը տարածել են փաստաբաններ Արամայիս Հայրապետյանը, Հովհաննես Ղարաքեշիշյանը և Զարուհի Փոստանջյանը։

Փաստաբանները շեշտել են, որ Գյումրու համայնքապետի նկատմամբ երկրի առաջին դեմքի (վարչապետ Նիկոլ Փաշինյանի-AT) գլխավորությամբ իրականացվող ճնշումների շրջանակում փորձ է արվում ոչ իրական հիմքեր ստեղծել, թե իբր Ղուկասյանը խախտել է իր նկատմամբ գործող՝ «տնային կալանք» խափանման միջոցի պայմանները։ Պաշտպանների պնդմամբ՝ Ղուկասյանը երբևէ չի խախտել խափանման միջոցի պայմանները։

«ՀՀ պրոբացիայի ծառայության կողմից ևս արձանագրվել է, որ Սպարտակ Ղուկասյանի վարքագծի հսկողության համար կիրառվող էլետրոնային սարքերն ունեն խնդիր, մասնավորապես՝ վերջինիս բնակության հասցեում՝ որոշակի հատվածներում, առաջանում է կապի կորուստ։ Հենց այս հանգամանքն էլ, հավանաբար, փորձ կարվի ներկայացնել որպես խափանման միջոցի խախտման հիմնավորում»,- ասվում է պաշտպանների հայտարարության մեջ։

Նրանք հավելել են, որ որպես ճնշման միջոց՝ որդեգրվել է այնպիսի անընդունելի վարքագիծ, ինչպիսին է ոստիկանության կողմից առավոտյան վաղ ժամերին, առերույթ կեղծ հիմքերով, Սպարտակ Ղուկասյանի ընտանիքին անհանգստացնելը, տուն ներխուժելու փորձերը։

Սպարտակ Ղուկասյանի պաշտպանական խումբը մտահոգություն է հայտնել իրավական գործիքակազմի՝ քաղաքականացված ու ապօրինի կիրառման գործելաոճի առումով, և իրավապահ մարմիններին կոչ է արել մնալ օրենքի և օրինականության տիրությում։

2025-ի սեպտեմբերի 11-ին Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին Սպարտակ Ղուկասյանի ձերբակալության և շորթման հատկանիշներով հարուցված քրեական վարույթի մասին։ Ավելի ուշ Ղուկասյանի որդու նկատմամբ դատարանը տնային կալանք էր կիրառել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+