Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:57

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն սկսում է մարզական հավաքը․ Զելարայանը հավաքին կմիանա Բուդապեշտում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն սկսում է մարզական հավաքը․ Զելարայանը հավաքին կմիանա Բուդապեշտում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն սկսում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 

Մարզական հավաքն այսօր կսկսեն հետևյալ ֆուտբոլիստները՝ 

Հենրի Ավագյան — «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
Արսեն Բեգլարյան — «Ալաշկերտ»
Արսեն Սադոյան — «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա» 
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու» 
Դավիդ Դավիդյան — «Ռոտոր Վոլգոգրադ» (Ռուսաստան)
Նարեկ Աղասարյան — «Ուրարտու»
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու — «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան — «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան — «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
Էդգար Սևիկյան — «Ակրոն» (Ռուսաստան)
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա» 

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականին է միացել նաև «Ալաշկերտի» պաշտպան Արսեն Սադոյանը։ Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ Լեոն-Ռանոսը և Նաիր Թիկնիզյանն ազգային հավաքականի ճամբար կժամանեն հոկտեմբերի 7-ին։ Լուկաս Զելարայանը հավաքին կմիանա Բուդապեշտում։

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին, ազգային ընտրանին աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի հետ, իսկ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:45-ին, Դուբլինում կհանդիպի Իռլանդիային։

Սեպտեմբերի 6-ին աշխարհի 2026թ․ առաջնության որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խոշոր՝ 0։5 հաշվով պարտվել էր Պորտուգալիայի ընտրանուն։ Սեպտեմբերի 9-ին կայացած որակավորման փուլի 2-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթել էր Իռլանդիային։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+