Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:32

ՀՀ-ի հաջորդ՝ փոքր մոդուլային միջուկային ռեակտորի վերաբերյալ 5 երկխոսություն կա․ Փաշինյան

ՀՀ-ի հաջորդ՝ փոքր մոդուլային միջուկային ռեակտորի վերաբերյալ 5 երկխոսություն կա․ Փաշինյան

Հայաստանի հաջորդ՝ փոքր մոդուլային միջուկային ռեակտորի վերաբերյալ 5 երկխոսություն կա, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ կառավարությունը կայացրել է ռազմավարական որոշում, որ հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային։

Վարչապետը տեղեկացրել է՝ նման տեխնոլոգիա ունեցող բոլոր գործընկերներին ասել են, որ ուզում են ստանալ առաջարկներ։

«Այսօր նման խոսակցություն ունենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի հետ։ Քաղաքական կոմպոնենտ չենք դնում ընդհանրապես, ասում ենք՝ կոմերցիոն շահավետության առումով որ առաջարկն է մեզ ձեռնտու և ընտրություն կատարենք՝ ըստ այդմ»,- պարզաբանել է նա։

Փաշինյանը պատմել է, որ փորձագիտական խմբերը տեսնելու, ուսումնասիրելու ու պարզելու նպատակով այցելում են կամ պիտի այցելեն տարբեր վայրեր։ Նա նշել է, որ առաջիկա 1-2 տարվա ընթացքում պետք է որոշում կայացնեն ու պայմանագիր կնքեն, ինչը չի ունենալու աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական ենթատեքստ։

Վարչապետի պարզաբանմամբ՝ հայկական կողմն ուզում է փոքր միջուկային ռեակտոր՝ առավել լավ գնով, անվտանգ տեխնոլոգիայով և իր ներդրման հետգնման հնարավորինս կարճ ժամկետով։

Սեպտեմբերի 26-ին Փաշինյանը Կրեմլում հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Հայկական ատոմակայանի (ՀԱԷԿ) աշխատանքը։

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին առաջարկել ատոմային էներգաբլոկների լայն տեսականի՝ սկսած փոքր հզորության մոդուլային բլոկներից մինչև խոշոր ռեակտորներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+