ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է Ուկրաինայում հակամարտությունն արագ դադարեցնելու հնարավորությունը։
«Հնարավոր է՝ դա կարող է հանկարծակի տեղի ունենալ, տեսականորեն՝ մեկ շաբաթվա ընթացքում»,- Վիրջինիայում ռազմական բազայում հրամանատարների առջև ունեցած ելույթի ժամանակ ասել է նա։
ԱՄՆ նախագահը նաև հիշատակել է Մերձավոր Արևելքի հակամարտությունը, «որը շարունակվում է հազարավոր տարիներ»։
Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է թե՛ Ուկրաինայում, թե՛ Գազայի հատվածում հակամարտություններն արագ լուծելու հնարավորության մասին։
Օգոստոսի 27-ին Թրամփը հայտարարել էր, որ կարող է լուրջ մաքսատուրքեր սահմանել և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի նկատմամբ, որպեսզի նրանց դրդի լուծել ուկրաինական ճգնաժամը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թրամփն օգոստոսի 15-ին Ալյասկայում շուրջ 3 ժամ բանակցություններից հետո հայտարարել էին, որ որոշ հարցերում առաջընթաց է գրանցվել։
Սպիտակ տունը սեպտեմբերի 29-ին ներկայացրել էր Գազայի հատվածում իրավիճակը կարգավորող ծրագիր, որով առաջարկում է Գազան փոխանցել արտաքին կառավարման՝ անցումային ժամանակահատվածով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







