Սեպտեմբերի 30-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 26-28 աստիճան, երեկոյան՝ 16-18 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 18-21 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-21, նախալեռնային շրջաններում՝ 23-26 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 15-19 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 15-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 17-21 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20, նախալեռնային շրջաններում՝ 22-26 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24-27, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 26-28 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 26-28 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 21-23, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 25-28 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 16-20, նախալեռնային շրջաններում՝ 19-23 աստիճան, հովտային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 20 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







