Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:53

Պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի հարցով վերաքննիչ բողոքի մակագրումը 22 օր անց դեռ չկա. փաստաբան

Պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի հարցով վերաքննիչ բողոքի մակագրումը 22 օր անց դեռ չկա. փաստաբան

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի հարցով վերաքննիչ բողոքի մակագրումը 22 օր անց դեռ չկա, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը կալանավորված է հուլիսի 9-ից, օգոստոսի 21-ին կալանքը երկարաձգվել էր 3 ամսով:

«Դատական ակտն ստանալու պահից մի քանի օր անց` սեպտեմբերի 4-ին, ներկայացրել ենք վերաքննիչ բողոք: Հիշում եք չէ՞ Արմեն Դանիելյանին քաղաքական գործերով մակագրումը տեղի էր ունենում 24 ժամում, իսկ Արթուր Սարգսյանի գործով 22 օր անցնելու պայմաններում դեռևս նույնիսկ բողոքի մակագրում չկա»,- շեշտել է Վարդևանյանը:

Նրա համոզմամբ՝ այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Սարգսյանի դեպքում չկար կալանքի որևէ հիմք, չկար նաև դրա անհրաժեշտությունը, քանի որ հիշեցման կարգով վերջինս անձամբ է ներկայացել նախաքննական մարմին՝ նախքան Ազգային ժողովի համաձայնությունը:

«Բայց ամեն կերպ ապօրինի կալանքը պահպանվում է»,- եզրափակել է փաստաբանը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 7-ին ԱԺ-ում ներկայացրել էր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը, ինչին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ էր քվեարկել: Սարգսյանին կալանավորել էին «Սրբազան պայքար»-ի գործով։ Պատգամավորը մեղադրվում է հարվածային խմբերում ցուցարարներ հավաքագրելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+