Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկները, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի էներգետիկ ոլորտի ռազմավարական զարգացումներին, նոր ատոմային էներգաբլոկի տեխնիկական, ֆինանսական և անվտանգային ասպեկտներին։
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են տարբեր գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության տարբերակները՝ ֆինանսավորման մոդելների, տեխնոլոգիական լուծումների և ժամկետների վերաբերյալ։
Օգոստոսի 8-ին Հայաստանը և Միացյալ Նահանգներն ստորագրել էին երեք հուշագիր, որոնցից մեկը նվիրված է էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերությանը, այդ թվում՝ քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությանը, փոքր մոդուլային ռեակտորային տեխնոլոգիաներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







