Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:14

Իրանը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը կհանգեցնի կայուն արդյունքի․ Փեզեշքիան

Իրանը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը կհանգեցնի կայուն արդյունքի․ Փեզեշքիան

Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, փոխանցում է IRNA-ն։

Նա նաև հույս է հայտնել, որ այն կհանգեցնի կայուն արդյունքի և կդառնա երկու հարևան երկրների միջև հարաբերությունների բարելավման հիմքը։

«Իրանը ողջունում է խաղաղությունն ու կայունությունը։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի և աշխարհի ապագան պետք է հիմնված լինի համագործակցության, վստահության և համատեղ զարգացման վրա»,- նշել է նա։

Անդրադառնալով ուրանի հարստացման ծրագրին՝ Փեզեշքիանը շեշտել է, որ Իրանը երբեք չի ձգտել և չի ձգտի ստեղծել միջուկային ռումբ։

«Նրանք, ովքեր տիրապետում են ամենամեծ միջուկային զինանոցներին, կոպտորեն խախտելով Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT), իրենց զենքը դարձնում են ավելի մահացու և կործանարար, և տարիներ շարունակ մեր ժողովրդին ճնշման են ենթարկում կեղծ մեղադրանքներով»,- նշել է նա։

Փեզեշքիանը սեպտեմբերի 2-ին հայտարարել էր, որ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրին, բայց, միևնույն ժամանակ, դեմ է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+