Սեպտեմբերի 24-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 22-24 աստիճան, երեկոյան՝ 17-19 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 17-22 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20 նախալեռնային շրջաններում՝ 19-22 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 15-19 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 18-21 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-22 աստիճան, հովտային շրջաններում՝ 23-25 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20, նախալեռնային շրջաններում՝ 19-23 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-23, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 22-25 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 22-25 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 17-20, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-25 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 13-16, նախալեռնային շրջաններում՝ 15-19 աստիճան, հովտային շրջաններում՝ 22-25 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 19 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







