Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:38

Իշխանությունները մտադիր են փակել եկեղեցու հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաալիքը․ ԶԼՄ

Իշխանությունները մտադիր են փակել եկեղեցու հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաալիքը․ ԶԼՄ

Իշխանությունները ոչ միայն պատրաստվում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնել, այլև մտադիր են փակել եկեղեցու հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաալիքը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Հեռուստաընկերության փակման մասին դեռևս նախանցած տարի բարձրաձայնել էր «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Թագուհի Ղազարյանը։ Նա թերթին հայտնել է, որ այժմ քննարկումներ են ընթանում, սակայն թե ինչ փուլում են և ինչ են առաջարկում «Շողակաթ»-ի փոխարեն՝ չի նշել։

Պատգամավորը լրատվականին տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս որոշում կկայացնեն «Շողակաթ»-ի վերաբերյալ և հանդես կգան հրապարակային հայտարարությամբ։

Մայիսի 29-ից սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Սեպտեմբերի 20-ի կուսակցության համագումարին վարչապետը կրկնել էր՝ եթե կաթողիկոսը չհեռանա, կլինի ժողովրդական ներգործություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+