Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:56

Անկախություն ձեռք բերելու գործընթացը նման է գնացքի վագոնից ավտոմեքենայով ճանապարհը շարունակելուն․ Փաշինյան

Անկախություն ձեռք բերելու գործընթացը նման է գնացքի վագոնից ավտոմեքենայով ճանապարհը շարունակելուն․ Փաշինյան

Անկախություն ձեռք բերելու գործընթացը նման է գնացքի վագոնից ավտոմեքենայով ճանապարհը շարունակելուն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այդ մասին ասել է Արմավիր քաղաքում ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված Ֆեստիվառին:

Փաշինյանը պետությունը համեմատել է ավտոմեքենայի հետ, որն «իր տիրոջը՝ ժողովրդին, կարող է Ա կետից Բ կետը տանել»։

«Ինչպես յուրաքանչյուր ավտոմեքենա, մենք պետք է հոգ տանենք մեր պետության վիճակի մասին: Մեր պետության փաստաթղթերը, ինչպես ավտոմեքենայի պարագայում, պետք է լինեն տեղին և կարգին: Պետք է իմանանք համաշխարհային երթևեկության կանոնները, որպեսզի ի վիճակի լինենք մեր պետության՝ մեր մեքենայի վարումով ճիշտ և շրջահայաց ձևով հասնել այն կետին, որի մասին երազում ենք, իսկ այդ կետն ազատությունն է, բարեկեցությունը, անվտանգությունը, խաղաղությունը և երջանկությունը»,- ասել է նա։

Փաշինյանը հավելել է, թե պետք է իմանանք համաշխարհային երթևեկության կանոնները, որպեսզի ի վիճակի լինենք «մեր պետության՝ մեր մեքենայի վարումով ճիշտ և շրջահայաց ձևով հասնել այն կետին, որի մասին երազում ենք»: Իսկ այդ կետը, ըստ նրա, ազատությունն է, բարեկեցությունը, անվտանգությունը, խաղաղությունն ու երջանկությունը:

«Ես ուզում եմ վստահաբար բոլորիդ հավաստիացնել, որ այսօր, այո՛, մեր երկիրը շատ վստահ է զգում իրեն այդ ճանապարհին»,- ընդգծել է վարչապետը:

Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։ 1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդն ընդունել էր Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ էր քվեարկել Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+