Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:26

«Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության վրա»․ Պուտինը և մի շարք ղեկավարներ շնորհավորել են Փաշինյանին

«Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության վրա»․ Պուտինը և մի շարք ղեկավարներ շնորհավորել են Փաշինյանին

Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, Անկախության 34-րդ տարեդարձի առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։

«Ընդունեք շնորհավորանքներս ազգային տոնի՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ։ Վստահ եմ, որ ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին»,- հավելել է ՌԴ նախագահը։

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինն իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ «նոր խոստումնալից նախաձեռնությունների առաջխաղացմանն ուղղված գործնական համագործակցության ընդլայնումը, ԵՏՄ և ԱՊՀ շրջանակներում ինտեգրման խորացումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի շահերին»։

Փաշինյանին շնորհավորել է նաևՉինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը, որը բարձր է գնահատել ՀՀ վարչապետի վերջին այցը և հանդիպումը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակներում համագործակցությունը հիմնովին խթանելու համար պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանք գործադրել, որպեսզի շարունակաբար հարստացնենք չին-հայկական ռազմավարական գործընկերության հարաբերությունների օրակարգը»,- ասել է նա։

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ուղերձում նշել է, որ «Ղազախստանում Փաշինյանին ճանաչում և հարգում են որպես ականավոր պետական գործչի, ով ունի երկրի ապագա զարգացման և նրա ժողովրդի ձգտումների ռազմավարական տեսլական»։

«Վստահ եմ, որ Ձեր հմուտ և ուժեղ ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի ստեղծագործ աճի իր առաջանցիկ ուղին և կհասնի նոր բարձունքների՝ բարգավաճ պետություն կառուցելու գործում։ Ղազախստանի ժողովուրդն անկեղծորեն ուրախ է Ձեր երկրի նվաճումների համար»,- հավելել է Տոկաևը։

Փաշինյանին շնորավորական ուղերձներ են հղել նաև Եգիպտոսի նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսին, Տաջիկստանի նախագահ էմոմալի Ռահմոնին, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին, ինչպես նաևՈւրուգվայի նախագահ Ժամանդու Օրսին։

Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։ 1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդն ընդունել էր Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ էր քվեարկել Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+