Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է 21-23 աստիճան, երեկոյան՝ 14-16 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 14-17 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16 նախալեռնային շրջաններում՝ 18-21 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 11-14 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 14-17 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-22 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16, նախալեռնային շրջաններում՝ 19-22 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19-22, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 22-24 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 22-24 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 13-16, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 22-24 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-13, նախալեռնային շրջաններում՝ 11-15 աստիճան, հովտային շրջաններում՝ 17-20 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 13 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







