Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:51

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ. Հայ դատի հանձնախումբ

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ. Հայ դատի հանձնախումբ

Կոնգրեսական Դինա Տայթուսը (Դ-Նևադա) և Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա) ներկայացրել են «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» 2025 թվականի օրենքը (H.R.5369)։ Այս երկկուսակցական օրինագիծն ԱՄՆ գործող վարչակազմին պարտադրում է ուսումնասիրել «Գլոբալ Մագնիցկու մարդու իրավունքների հաշվետվողականության մասին» օրենքով նախատեսված պատժամիջոցների կիրառելիությունն ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են պատերազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շարունակվող անօրինական բանտարկման համար, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Օրինագծի նախաբանում ընդգծվում է Ադրբեջանի կատարած հանցագործությունների պատմությունը, ներառյալ՝ 2020 թվականի պատերազմը, 2023 թվականի Արցախում իրականացված էթնիկ զտումը, հայ գերիների շարունակվող անօրինական բանտարկումները, խոշտանգումները և կեղծ դատավարությունները։

«Ադրբեջանի կողմից ռազմագերիների և քաղաքացիական անձանց շարունակվող բանտարկումները, խոշտանգումները, արտադատարանական սպանությունները և մարդու իրավունքների այլ լուրջ խախտումները լուրջ կասկածի տակ են դնում նրանց հանձնառությունը մարդու իրավունքներին և արդար, կայուն խաղաղության պայմանագրի բանակցելու կարողությունը»,- ասված է փաստաթղթի մեջ:

Կոնգրեսական Տայթուսը, հիշեցնելով Լաչինի միջանցքի փակման ու Արցախի շրջափակման մասին, հայտարարել է՝ ժամանակն է, որ Ալիևն ու նրա աջակիցները  պատասխանատվություն կրեն՝ «փոխարենը նրանց զինելու և ներդրումային պայմանագրերով պարգևատրելու»։

Կոնգրեսական Բիլիրաքիսը հավելել է, որ ամերիկացի հարկատուների գումարները չպետք է ուղղվեն «դաժան ռեժիմի անդամներին աջակցելու համար, հատկապես այն դեպքում, երբ այդ միջոցները կարող են ծախսվել երկրի ներսում հրատապ առաջնահերթությունների վրա»։

Օրենսդրությունը պահանջում է, որ նախագահը 180 օրվա ընթացքում որոշի՝ արդյոք 50-ից ավելի ադրբեջանցի պաշտոնյաները, ներառյալ՝ բարձրաստիճան զինվորականներ, անվտանգության ծառայությունների ղեկավարներ, դատախազներ և դատավորներ, համապատասխանո՞ւմ են պատժամիջոցների կիրառման չափանիշներին՝ «Գլոբալ Մագնիցկու օրենքի» կամ Պետդեպարտամենտի հատկացումների մասին օրենքի 7031(c) բաժնի ներքո։

Հայ դատի հանձնախումբը ողջունել է այս նախաձեռնությունը՝ նշելով, որ այն արդարության և հաշվետվության համարձակ հաստատում է Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին, մարդու իրավունքների խախտումներին:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։

Կարդացեք նաև՝

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+