Սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության շրջանների մեծ մասում պասվում է առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ցերեկն սպասվում է 26-28 աստիճան, երեկոյան՝ 17-19 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 22-26 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-24 նախալեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 17-20 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-21 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-19, նախալեռնային շրջաններում՝ 21-25 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-23, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 24-28 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 24-28 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 18-21, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 26-30 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 14-17, նախալեռնային շրջաններում՝ 16-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 22-26 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 19 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







