Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:21

«Կորցնում ենք, հետո գնահատում», «Խաղից գոհ չենք», «Թիմի ուղեղը՝ Մխիթարյանը»․ քաղաքացիները՝ ֆուտբոլից

«Կորցնում ենք, հետո գնահատում», «Խաղից գոհ չենք», «Թիմի ուղեղը՝ Մխիթարյանը»․ քաղաքացիները՝ ֆուտբոլից

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Պորտուգալիայի ընտրանուն։

Խաղն ավարտվել էր 0։5 հաշվով՝ հօգուտ Պորտուգալիայի։

Առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով սեփական հարկի տակ հաղթել էր Իռլանդիային։

Ավելի ուշ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ պատրաստվում է բանակցել հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ՝ ֆուտբոլիստի հնարավոր վերադարձի շուրջ։

Միևնույն ժամանակ՝ նա շեշտել էր, որ դեռ չգիտի Մխիթարյանի կարծիքը վերադարձի վերաբերյալ և մտադիր է մեկնել Իտալիա՝ նրա հետ խոսելու նպատակով։

Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ հետևո՞ւմ են արդյոք աշխարհի առաջնությանը, գո՞հ են Հայաստանի հավաքականի խաղից, ո՞ր հավաքականին են սատարում և ինչպե՞ս են վերաբերվում Մխիթարյանին հավաքական վերադարձնելու Մելիքյանի հայտարարությանը։

Հարցվածներից մի մասը դժգոհ էր Հայասատանի հավաքականի խաղից, և իրենց համար Պորտուգալիային պարտվելը զարմանալի չէր։

«Պորտուգալիայի հետ խաղը չեմ նայել, կանխատեսել էի, որ նայելու խաղ չէ, բայց, բնականաբար, սատարում եմ Հայաստանին։ Մխիթարյանի վերադարձն ինքն է որոշելու։ Կորցնում ենք, հետո արժեքը գնահատում»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցվածներից մի քանիսն էլ նշեցին, որ հետևում են առաջնությանը․ «Բոլորն էլ լավն են։ Հենրիխ Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլիստ է, շատ լավ կողմնորոշվում է, նա կարող է օգնել մեր հավաքականին»։

Քաղաքացիներից ոմանք պատասխանեցին, որ ֆուտբոլ չեն սիրում և չեն հետևում խաղերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+