Երևանում սեպտեմբերի 9-ին տեղի են ունեցել Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև 13-րդ հյուպատոսական խորհրդակցությունները, որի արդյունքներով ստորագրվել է հուշագիր, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, իսկ իրանական պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեն:
Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարմանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերին առնչվող մի շարք հարցեր։
Կողմերն ընդգծել են երկու երկրների դատաիրավական, առևտրատնտեսական և գիտակրթական ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ Արտաքին գործերի նախարարությունների կողմից գործադրվող ջանքերի շարունակականության կարևորությունը։
Սեպտեմբերի 9-ին Հայաստանն ու Իրանը ստորագրել էին գիտության և կրթության ոլորտում համագործակցության հուշագիր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







