ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին որպես ՀՀ-ին նվիրատվություն ընդունեց «Ռոյալսիս Էնջիներինգ» ընկերության կողմից Պաշտպանության նախարարարության «Բաղրամյան» զորավարժադաշտում տեղադրված դիպուկահարների համար նախատեսված հրաձգարանային ուսումնական համալիրը՝ ընդհանուր շուրջ 290 միլիոն դրամ արժեքով: Այն որպես պետական սեփականություն է ամրացվելու ռազմական գերատեսչությանը:
Նախագծի մեջ նշված է, որ ընկերությունը 2020-2022 թվականներին զորավարժադաշտում նախարարության համաձայնությամբ իր միջոցների հաշվի տեղադրել է դիպուկահարների համար նախատեսված հրաձգարանային ուսումնական համալիր: Համալիրը 2022 թվականից հաջողությամբ շահագործվում է համապատասխան զորամասում:
Պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտել նշված գույքի ընդունումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







