Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:30

Քարնեգի կենտրոնը գնահատել է «Թրամփի երթուղի» նախագծի իրականացման հնարավոր դժվարությունները

Քարնեգի կենտրոնը գնահատել է «Թրամփի երթուղի» նախագծի իրականացման հնարավոր դժվարությունները

Քարնեգի կենտրոնը մեկնաբանել է այն դժվարությունները, որոնք կարող են առաջանալ Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագրերի, մասնավորապես՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղու» (TRIPP) ստեղծման իրականացման գործում։

Հարավային Կովկասի հակամարտությունների վերլուծաբան Օլեսյա Վարդանյանի հեղինակած հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ նախագծի իրական աշխատանքի համար դեռ շատ հարցեր պետք է քննարկվեն։

Մասնագետը հիշեցրել է, որ Հայաստանի տարածքով անցնող երթուղու գործունեության Բաքվի պայմանն ադրբեջանցիների և հայերի միջև անմիջական ֆիզիկական շփման բացակայությունն է, մինչդեռ Երևանը պնդում է ճանապարհի վրա վերահսկողությունը պահպանելու մասին՝ ներառյալ տարանցիկ վճարների գանձումը և միջնորդի միջոցով անձնագրային ստուգումների անցկացումը։

«Երթուղու իրական շահագործման դեպքում այս պայմաններին համապատասխանելը հեշտ չի լինի։ Օրինակ՝ հայկական հատվածում՝ վթարի դեպքում, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցի վարորդին օգնություն կցուցաբերեն հայ բժիշկները, իսկ միջադեպի հետաքննությունը կպահանջի հայկական ոստիկանության և նույնիսկ դատավորների մասնակցությունը։ Հայերին ամերիկացիներով փոխարինել բոլոր առումներով պարզապես անհնար կլինի»,- ասվում է հոդվածի մեջ։

Նշվում է, որ նման հարցերը կդառնան ամենաբարդ պայմանավորվածության առարկա։ Հոդվածի հեղինակի խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե որքանո՞վ է Միացյալ Նահանգները պատրաստ ներդրումներ կատարել այս նախագծում։ Մասնագետը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս դժվարանում է հիշել նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի անունները։

Հոդվածում նաև նշվում է նոր տրանսպորտային ենթակառուցվածքների ֆինանսավորման խնդիրը, քանի որ Հայաստանով անցնող երթուղու լիարժեք գործունեության համար անհրաժեշտ կլինեն լայնածավալ աշխատանքներ։ Նշվում է, որ Հայաստանը նախկինում քննարկել էր այդ ծախսերը ԵՄ երաշխիքներով արտոնյալ վարկով վճարելու հնարավորությունը, սակայն այժմ Բրյուսելը բանակցություններում կորցրել է իր կենտրոնական դերը, և Վաշինգտոնը չի ցանկանում իր գործողությունները համակարգել եվրոպացի պաշտոնյաների հետ։ Չնայած ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել նախագծերին՝ դեռևս ֆինանսավորման վերաբերյալ որևէ կոնկրետ պարտավորություն չկա։

Որպես մեկ այլ գործոն՝ նշվում է Թուրքիայի դիրքորոշումը։ Լրատվականի խնդմամբ՝ եթե հայ-թուրքական հարաբերությունները չմեղմանան, «տարանցիկ ճանապարհով հաշտեցման» գաղափարը թերի կլինի։

«Ադրբեջանը կստանա Նախիջևան տանող և դրանով Թուրքիա գնացող ամենակարճ ճանապարհը, մինչդեռ Հայաստանը ռիսկի է դիմում մնալ առանց որևէ դիվիդենտների՝ փակ սահմաններով, ամերիկյան միջնորդների վերահսկողության տակ գտնվող մեկ ճանապարհով և տարանցիկ նվազագույն եկամտով»,- ասվում է հրապարակման մեջ։

Միևնույն ժամանակ՝ հոդվածի հեղինակն ընդգծում է, որ, ամեն դեպքում, Վաշինգտոնում համաձայնագրերի ստորագրման արարողությունն «արդեն դարձել է հայ-ադրբեջանական հակամարտության պատմության մաս» և «ավելացրել է վստահությունը, որ Հարավային Կովկասում նոր պատերազմ չի լինի առնվազն առաջիկա ամիսներին, և գուցե նույնիսկ տարիներին»։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+