Ադրբեջանում՝ Բաքվի Բինագադի շրջանի Բալաջարի գյուղում, տեղի է ունեցել խոշոր վթար։ Բեռնատարը քանդել է կամրջի մետաղական ցանկապատերը և ընկել կամրջի տակով անցնող մեքենայի վրա, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Նշվում է, որ վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ։
Դեպքի փաստով հարուցվել է քրեական վարույթ, տեղում դեռևս աշխատում են փրկարարները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







