Մեքենաների տեխնիկական զննության կայաններում վերահսկողության արդյունքում վերջին երկու ամսվա ընթացքում կասեցվել կամ դադարեցվել է թվով 8 տեխնիկական զննության կայանի գործունեություն, հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ 6 կայանի լիցենզիաների կասեցման մասով ընթանում են վարույթներ։
Նախարարն ավտոմեքենաների տեխնիկական զննման կայանների պատասխանատուներին և վարորդներին հորդորել է տեխզննումն իրականացնել օրենքով սահմանված կարգով՝ անսարք մեքենաների շահագործումը բացառելու և հետագա բարդություններից խուսափելու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







