Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկրի նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկել է գերիների հարցն ու խաղաղության օրակարգը, հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը։
Սիմոնյանը Ղրղզստանի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին` նշելով, որ այն պահանջում է հրատապ լուծում, ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ քննարկումների առանցքում միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաև երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր էին։
Ավելի վաղ Սիմոնյանը հանդիպել էր երկրի խորհրդարանի նախագահի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






