Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:39

Ամստերդամը մատնանշել է Հայաստանում աճող ավտորիտարիզմը և քննադատել Փաշինյանի «հիստերիկ» հայտարարությունները

Ամստերդամը մատնանշել է Հայաստանում աճող ավտորիտարիզմը և քննադատել Փաշինյանի «հիստերիկ» հայտարարությունները

Հայկական իշխանությունների միջամտությունը եկեղեցու գործերին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի «կառավարությունը ես եմ» հայտարարությունը վկայում են Հայաստանում աճող ավտորիտարիզմի մասին, X-ի միկրոբլոգում հայտարարել է ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, որը ժամանել էր երկիր՝ պաշտպանելու «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին և ձերբակալված հոգևորականներին։

Ամստերդամը Փաշինյանի այս խոսքերն անվանել է «անորոշ և հիստերիկ բացականչություն», որն ինքնին խոսում է այն «ժողովրդավարության» մասին, որն Արևմտյան երկրները հաճախ գովաբանում են։

Նա հիշեցրել է, որ Փաշինյանը պահանջել է բոլոր այն պաշտոնյաների հրաժարականը, ովքեր համաձայն չեն «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործով միջազգային արբիտրաժում պարտությունը չընդունելու իր դիրքորոշման հետ։

«ՀՀ կառավարության վարքագիծը և օրենքի գերակայության սկզբունքից նրանց հեռու լինելը պետք է լուրջ մտահոգության առիթ դառնան բոլորիս համար, ովքեր հավատարիմ են ժողովրդավարության էությանը և եկեղեցու ու պետության բաժանման սկզբունքին։ Այս ուշագրավ մամուլի ասուլիսում վարչապետը բացարձակապես անընդունելի ձևով սպառնում է գլխավորել կաթողիկոսին փոխարինելու շարժում»,- հավելել է Ամստերդամը։

Փաստաբանը նշել է, որ վարչապետն անձնական պատճառներով մեղադրանքներ է առաջադրում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ, որոնք լիովին դուրս են Հայաստանի սահմանադրության և կառավարության ղեկավարի լիազորությունների շրջանակից։

Ամստերդամը կարծում է, որ վարչապետի վարքագիծը դիտող յուրաքանչյուր ոք պետք է մտահոգված լինի Հայաստանի կառավարման ապագայով։

Փաստաբանը շեշտել է, որ իշխանափոխության կոչ չի անում։ Նա միայն Հայաստանի ժողովրդին կոչ է արել հաջորդ ընտրություններում ուշադիր քննարկել այն անձի մանդատի վերականգնման հարցը, ով, ակնհայտորեն, «մոռացել է իր պարտականությունները թե՛ Սահմանադրության, թե՛ Աստծո առջև»։

Փաշինյանն օգոստոսի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել էր՝ «կառավարությունը ես եմ»։ Այսպես էր նա մեկնաբանել կառավարության ներկայացուցիչների խոսքերը ՀԷՑ-ի գործով միջազգային արբիտրաժային որոշման պարտադիր լինելու մասին՝ կոչ անելով կառավարության նման ներկայացուցիչներին հրաժարական տալ։ «Տաշիր» ընկերության փոխնախագահ Նարեկ Կարապետյանը շնորհակալություն էր հայտնել վարչապետին և նշել, որ իր խոսքերով՝ նա ամրապնդում է ՀԷՑ-ի դիրքերը Ստոկհոլմի արբիտրաժում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+