Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմաց գտնվող զբոսայգում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կա զոհ, հայտնել է Shamshyan.com-ը։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնել է ԶԼՄ-ն։
Կայքի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են մահացածի և ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







