Թուրք գեներալ-լեյտենանտ Սոներ Օրուջօղլուն նշանակվել է Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի հատուկ հրամանատարական խմբի նոր ղեկավար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրա նախորդը՝ այս պաշտոնում թուրք գեներալ Բախտիյար Էրսայը, ազատվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2022 թվականից, և նշանակվել էր Թուրքիայի զինված ուժերի 1-ին բանակի հրամանատար:
Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերը ներկայացնող հատուկ հրամանատարական խմբի ստեղծման մասին հայտնի էր դարձել 2021 թվականի սեպտեմբերից: Այդ ժամանակ հաղորդվել էր, որ դրանում ընդգրկված է չորս թուրք գեներալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







