Դատարանը Մոսկվայի ակադեմիական սատիրայի թատրոնի նախկին տնօրեն Մամեդալի Աղաևին կալանավորել է 20 մլն ռուբլու չափով խարդախության մեղադրանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Քննիչի միջնորդությունը՝ Մամեդալի Գուսեյն օղլու Աղաևի համար խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ, 1 ամիս 29 օր ժամկետով՝ կալանքի տեսքով, բավարարվել է»,- գործակալությանը հայտնել են դատարանից։
Աղաևը ձերբակալվել էր օգոստոսի 28-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։ Քննիչների տվյալներով՝ հանցակիցները գողացել են մոտ 20 մլն ռուբլի՝ օգտագործելով կատարված աշխատանքների մասին հորինված զեկույցներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







