Դատախազությունը պայմանագիր է կնքել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ, որի համաձայն ընկերությունը 75 մարդու համար պաշտոնական ճաշ է կազմակերպել 2,5 միլիոն դրամով, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ փաստաթուղթն ստորագրվել է 2024 թվականի հոկտեմբերի 17-ին։ Ճաշը, ըստ փաստաթղթի, կազմակերպվել է հոկտեմբերի 4-ին և մեկ հոգու համար արժեցել է 32,783 դրամ:
Թերթը նշել է, որ Երեմյանն այն եզակի գործարարներից է, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած ճաշկերույթներին է մասնակցում։ Ընդունելությանը ներկա է գտնվել նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







