Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶԵԲ) «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար Հայաստանին 1,5 մլն դոլար ծավալով դրամաշնորհ կտրամադրի։ Կառավարությունն օգոստոսի 28-ի նիստում հավանություն է տվել ՀՀ-ի և բանկի միջև հունիսի 27-ին ստորագրված նամակ-համաձայնագիրն ընդունելու նախագծին։
Ըստ համաձայնագրի՝ նպատակը գործարանից առաջացող հանրային առողջության և շրջակա միջավայրի ռիսկերը լուծելն է, ապահովել էկոլոգիապես անվտանգ պայմաններ, նվազեցնել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կենցաղային կոշտ թափոնների բացասական ներգործությունը։
Համաձայնագրով 1,5 մլն դոլարը կուղղվի գործարանի տարածքի շրջակա միջավայրի բարելավմանը՝ գործարանի սարք-սարքավորումների և քիմիական թափոնների վնասազերծման աշխատանքների իրականացման շրջանակում։
Նշենք, որ «Նաիրիտ» գործարանն այժմ չի գործում։
Դիտեք նաև՝
«Խեղդվում ենք, օդ չկա շնչելու», «աղտոտվածություն չենք նկատում». հարցում՝ Երևանում օդի որակի մասին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







