Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:06

Երուսաղեմի հայերը բողոքի են դուրս եկել՝ ընդդեմ պատրիարքարանի և իսրայելական ընկերության միջև նոր գործարքի

Երուսաղեմի հայերը բողոքի են դուրս եկել՝ ընդդեմ պատրիարքարանի և իսրայելական ընկերության միջև նոր գործարքի

Երուսաղեմի հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել Հայոց պատրիարքարանի որոշման դեմ, որը վերաբերում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում՝ «Կովերի այգի» տարածքի վերաբերյալ իսրայելական Xana Gardens ընկերության հետ երկրորդ հողային գործարքի կնքմանը, հայտնում է «Թաղամասի փրկության շարժումը»։

Գիշերը հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվել են Սուրբ Հակոբյանց մայր տաճարի բակում՝ պատրիարքարանի մուտքի առաջ։ Ակցիան սկսվել է համատեղ աղոթքով։

«Մենք պահանջում ենք պատասխաններ։ Մեր երեխաների, մեր ապագայի համար»,- հայտարարել են բողոքի ակցիայի մասնակիցները։

Նրանք պնդում են, որ պատրիարքարանը մտադիր է գործընթացը շարունակել գաղտնի՝ համայնքի շահերին հակառակ։ Համայնքի անդամների գնահատմամբ՝ նոր փաստաթուղթն ավելի վտանգավոր է, քան 2021 թվականին կնքված հողային գործարքը, որի համաձայն՝ «Կովերի այգին» 98 տարով փոխանցվել էր իսրայելական ընկերությանը։

2023թ․ հունիսին հայտնի էր դարձել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի մի մասի՝ 99 տարով վարձակալության հանձնման մասին «առեղծվածային հրեական ծագումով ավստրալիացի գործարարին՝ էլիտար շինարարության համար»։

Երուսաղեմի հայ համայնքը 2024թ․ փետրվարի 18-ին դատարան էր ներկայացրել հայց՝ վարձակալության պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահանջով։
2025թ․ օգոստոսին հայկական կազմակերպություններն զգուշացրել էին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի՝ Xana Gardens-ի հետ նոր գործարք կնքելու մասին։ Համայնքի տվյալներով՝ պատրիարքարանի և Xana Gardens-ի միջև պատրաստվում է երկրորդ համաձայնագիր՝ կնքված գաղտնի, առանց համայնքի հավանության և հրապարակված միայն մասամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+