Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում տեղի ունեցած վթարի հետևանով 5 մարդ է վիրավորվել, որից 2-ը՝ անչափահաս, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Արժանիկ Ս․-ն Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին, ինչի հետևանքով 44-ամյա Աննա Վ․-ն, 42-ամյա Մարատ Վ․-ն, 5-ամյա Գ․Ղ․-ն, 6-ամյա Ռ․Գ․-ն և 18-ամյա Արման Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ապա շտապօգնության բժիշկները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







