«Ամերիկայի ամենաբարի դատավոր» անունով հայտնի Փրովիդենսի նախկին գլխավոր քաղաքային դատավոր Ֆրենկ Կապրիոյի մահվան կապակցությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրապարակել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ նրա հանդիպման տեսագրությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա աշնանը։ Արամ Ա-ն այցելել էր Փրովիդենս, Ռոդ Այլենդ։ Դատավորը հանդիպել էր կաթողիկոսի հետ և խնդրել օրհնել իրեն, քանի որ պայքարում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ։ Արամ Ա-ն օրհնել էր նրան։
«Ես Ձեր մեջ տեսնում եմ ոչ միայն լավ դատավորի, այլև լավ մարդու։ Հետևել եմ Ձեր դատավարություններին։ Հիշում եմ, թե ինչպես մի դատավարության ժամանակ Դուք անկեղծորեն ասացիք դատավարության մասնակիցներից մեկին. «Դուք լավ մարդ եք»։ Հիմա ես էլ ուզում եմ Ձեզ ասել նույնը. «Դուք լավ դատավոր եք։ Դուք դատում եք սրտով և ողորմածությամբ»,- դատավորին ասել էր Արամ Ա-ն։
Կապրիոն հայտնի է դարձել մանր հանցագործությունների առնչությամբ իր մարդասիրական և բարեսիրտ որոշումներով։ Նրա մասնակցությամբ հեռուստաշոուները և ինտերնետային տեսանյութերը դատավորին համաշխարհային ճանաչում են բերել՝ որպես «ամենաբարի դատավոր»։
Օգոստոսի 20-ին Կապրիոն մահացել էր երկարատև հիվանդությունից հետո՝ 88 տարեկան հասակում։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







