Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:56

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

Ձեզ ենք ներկայացնում օգոստոսի 25-31-ի աստղագուշակը՝ կնդանակերպի բոլոր նշանների համար։

Խոյ

Եթե հիմա հատկապես հետաքրքրված եք կարիերայի աճով, ապա իմաստ ունի ավելի մեծ պարտավորություններ ստանձնել, ձեր վերադասները կգնահատեն դա: Անձնական կյանքում ձեր հանգստությունն ու խաղաղասիրությունը հարթելու են բոլոր սուր պահերը։ Հինգշաբթի օրը ցանկալի չէ որևէ ֆինանսական հարց լուծել, դա կարող է թյուրիմացությունների և տարաձայնությունների հանգեցնել:

Ցուլ

Շաբաթը խոստանում է լինել վառ և հագեցած տարբեր տպավորություններով ու իրադարձություններով, հանդիպումներով ու ծանոթություններով: Բարենպաստ ժամանակ է նոր աշխատանք գտնելու համար։ Ձեր հումորի զգացումը և անձնական հմայքը կարող են դրական ազդեցություն ունենալ հաջողության հարցում: Մի մոռացեք հանգստի մասին. չի խանգարի մի փոքր ճանապարհորդություն կատարել դեպի ծով կամ լեռներ:

Երկվորյակ

Այս շաբաթ հավաքեք ուժերը և հաշտվեք տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Հաջողություն, սեր և ուրախություն են սպասվում ձեզ շատ մոտ ապագայում: Պետք չէ վեճերի մեջ մտնել, նախապես համոզեք ինքներդ ձեզ, որ երբեմն ավելի լավ է լռել։

Խեցգետին

Այս շաբաթ միանգամայն հավանական է գործունեության բավականին կտրուկ փոփոխություն։ Միևնույն ժամանակ, աշխատանքի փոփոխությունը բոլորովին պարտադիր չէ, պարզապես կհայտնվի մեկ այլ թեմա կամ նույնիսկ մի ամբողջ ուղղություն: Ընդունեք գործընկերների օգնությունը, դա շատ օգտակար կլինի: Շաբաթվա վերջին կզգաք ռիթմի հանկարծակի փոփոխություն, լարվածության փոխարեն կգա թեթևություն, կբացվի երկրորդ շնչառություն: Հանգստյան օրերին ձեր սիրելին ձեզ կհրավիրի ռոմանտիկ ուղևորության։

Առյուծ

Կյանքի վերաբերյալ որոշ տեսակետներ ժամանակի ընթացքում հնանում են, մի կառչեք անցյալից: Սովորեք սավառնել իրավիճակից վեր, կողքից նայել, խուճապի մի մատնվեք և մի բողոքեք։ Հավանական են որոշ փոփոխություններ ձեր սեփական տանը։ Վերջապես, դուք կհասնեք փոխըմբռնման հարազատների հետ:

Կույս

Այսօր ցանկալի է բախտի վրա հույս չդնել, ուշադիր պլանավորեք ձեր գործերն ու հանդիպումները։ Երկուշաբթի օրը հաջող են ուղևորությունների և գործուղումների համար։ Հինգշաբթի հնարավոր է օրիգինալ նախագծերի իրականացում։ Հանգստյան օրերին ստիպված կլինեք կարգավորել տնային խնդիրները:

Կշեռք

Լավ շաբաթ է կիսատ թողածն ավարտելու համար։ Երկուշաբթի և ուրբաթ օրերին չարժե վեճերի մեջ մտնել, դրանք կառուցողական ոչինչ չեն բերի։ Չորեքշաբթի օրն ակնկալեք հետաքրքիր տեղեկություններ, որոնք թույլ կտան, օգտագործելով ձեր կապերն ու հնարավորությունները, առաջ շարժվել կարիերայում: Հանգստյան օրերին սպասվում է սեր և ռոմանտիկա։

Կարիճ

Դուք կարող եք մոռանալ հանգիստ կյանքի մասին, բայց այս շաբաթը խոստանում է լինել աշխույժ և հետաքրքրաշարժ: Ստիպված կլինեք որոշումներ կայացնել, ուրվագծեք նվազագույն ծրագիրը և անցեք գործողությունների: Ձեր հիմնական խնդիրն է ոչ մի բան բաց չթողնել: Ամենաբարդ հարցերը կպարզվեն միայն շաբաթվա կեսին, իսկ մինչ այդ դրանց վրա գլուխ կոտրել պետք չէ։

Աղեղնավոր

Այս շաբաթ չեն բացառվում բարդությունները բիզնես գործընկերների հետ, գտեք ողջամիտ փոխզիջում: Հետևեք նախանշված ծրագրերին։ Կյանքի դժվարին իրավիճակում կարող եք հույս դնել ընկերների աջակցության վրա։ Ուրբաթ օրը բարենպաստ կլինեն ուղևորություններն ու ճանապարհորդությունները:

Այծեղջյուր

Հնարավոր է, որ չարամիտները փորձեն կոնֆլիկտ հրահրել։ Երեքշաբթիից շաբաթ բախտը կուղեկցի ձեզ: Ուրբաթ օրը տեղի կունենա իրադարձություն, որը կարող է նոր հնարավորություններ բացել ձեր առջև: Մինչև շաբաթ օրը փորձեք ավարտին հասցնել ընթացիկ գործերը և տուն վերադառնալ գործուղումից կամ արձակուրդից:

Ջրհոս

Այս ժամանակը բարենպաստ է կարիերայի աճի և կարևոր գործերի լուծման համար։ Հինգշաբթի օրը կլինեն բազմաթիվ հանդիպումներ, հեռախոսային բանակցություններ, ուղևորություններ: Շաբաթվա երկրորդ կեսը կարող է պահանջել այնպիսի որակ, ինչպիսին դիվանագիտությունն է։ Հանգստյան օրերին ավելի լավ է միայնակ հանգստանալ։

Ձկներ

Այժմ ցանկալի է մտածել ձեր իմիջի փոփոխության մասին։ Պետք չէ հարաբերություններ պարզել վերադասի հետ։ Հետևեք ձեր խոսքին, փորձեք մտածել այն մասին, թե ինչ եք խոսում: Հանգամանքները կնպաստեն ձեր սկզբունքների և վարքագծի կարծրատիպերի վերանայմանը: Ավելի շատ ժամանակ հատկացրեք ընտանիքին, հատկապես՝ երեխաներին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+