Ռուսաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել զարգացնել համագործակցությունն էներգետիկայի ոլորտում, ՌԴ միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նրա խոսքով՝ տրանսպորտային կապերի զարգացումը, արդյունաբերական համագործակցությունը, այդ թվում՝ նավաշինության և գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև Կասպից ծովում համագործակցությունը նույնպես մնում են առաջնահերթություն:
Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը մշտապես Ադրբեջանի երեք խոշորագույն առևտրային գործընկերների շարքում է: Ռուսաստանին բաժին է ընկնում երկրի արտաքին առևտրի մոտ 10%-ը, և ադրբեջանական շուկայում գործում է ռուսական կապիտալով շուրջ 1800 ընկերություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







