Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:21

«Ոչ ոք չի գնա», «կերթևեկեմ»․ քաղաքացիները՝ Ադրբեջանի տարածքով երթևեկելու հնարավորության մասին

«Ոչ ոք չի գնա», «կերթևեկեմ»․ քաղաքացիները՝ Ադրբեջանի տարածքով երթևեկելու հնարավորության մասին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերով Հայաստանի համար բացվում են այն ճանապարհները, որոնք անցնելու են Ադրբեջանով, քանի որ ապաշրջափակումը երկկողմանի գործընթաց է։

Օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղին: Այն Ադրբեջանին հնարավորություն է տալիս կապվել Նախիջևանի հետ:

Armenia Today-ի նկարահանող խումբը հայաստանցիներից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունեն Թրամփի տրանսպորտային երթուղու ծրագրի մասին, դա իրատեսական համարո՞ւմ են, ինչպես նաև, թե արդյոք պատրա՞ստ են երթևեկել կամ բեռներ տեղափոխել Ադրբեջանի տարածքով:

Հարցման մասնակիցների մեծ մասը այս պահի դրությամբ վստահ չէր, որ անվտանգ կլինի հնարավորության դեպքում երթևեկել կամ բեռներ տեղափոխել հարևան երկրով:

«Վտանգները կան, եթե ադրբեջանցիներ են, բնական է, բայց դե եթե պետք է, կերթևեկենք», — ասել է քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ մասնակից էլ վստահ էր, որ ճանապարհները պետք է աշխատեն:

«Դե ամբողջ աշխարհը եթե ճանապարհներ չլինեն, լրիվ մեկուսացած լինենք, ո՞նց կզարգանանք, ո՞նց կապրենք, Ադրբեջան լինի, Իրան լինի, ժամանակ ո՞նց էին երթևեկում առաջ», — ասել է քաղաքացիներից մեկը:

Հարցման մի շարք մասնակիցներ էլ քննադատաբար էին մոտենում այս երթուղու ստեղծմանը:

«Եթե պետք է թշնամու հետ այդ ճանապարհը բացվի, զուտ թշնամիները գան ու գնան, ելումուտ լինեն, ուրեմն պետք է բացասական վարաբերվել», — ասել է մեկ այլ քաղաքացի:

Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+