Օգոստոսի 22-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Կենտրոնից հավելել են, որ Շիրակում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում ցերեկը սպասվում է 33-35 աստիճան, երեկոյան՝ 27-29 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 26-30 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 26-29, նախալեռնային շրջաններում՝ 30-32 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 24-28 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 25-29 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 26-29 աստիճան, հովտային շրջաններում՝ 29-32 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 26-29, նախալեռնային շրջաններում՝ 30-34 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 31-34, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 33-36 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 33-36 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 25-28, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 33-36 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 20-24, նախալեռնային շրջաններում՝ 23-27 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-33 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 28 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







