Օգոստոսի 20-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Կենտրոնից հավելել են, որ Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում և Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում ցերեկը սպասվում է 36-38 աստիճան, երեկոյան՝ 27-29 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 29-34 աստիճան տաքություն, տեղեկացնում են կենտրոնից։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 28-33, նախալեռնային շրջաններում՝ 33-36 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 27-31 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 26-30 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 26-31 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-34 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 28-33, նախալեռնային շրջաններում՝ 33-37 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 33-36, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 36-38 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 36-38 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 28-31, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 35-38 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 26-28, նախալեռնային շրջաններում՝ 28-30 աստիճան, հովտային շրջաններում՝ 33-36 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 31 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







