Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:11

Հայաստանի և Իրանի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն

Հայաստանի և Իրանի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընդլայնված կազմով հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարներն ստորագրել են համատեղ հայտարարություն: 

Ստորագրվել է նաև ՀՀ ԱԳՆ-ի և ԻԻՀ ԱԳՆ-ի միջև 2025-2027 թվականների, համապատասխանաբար՝ 1404-1406 արեգակնային տարեթվի քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր: Հայկական կողմից հուշագիրն ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ իրանական կողմից՝ Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանի ստանդարտների ազգային կազմակերպության միջև ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հայկական կողմից այն ստորագրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ իրանական կողմից՝ Իրանի նախագահի տեղակալ, ծրագրավորման և բյուջետավորման կազմակերպության ղեկավար, ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին:

Իրանի մշակույթային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև ստորագրվել է զբոսաշրջության  բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սալեհի Ամիրին:

Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարության և ՀՀ ԿԳՄՍՆ-ի միջև ստորագրվել է մասնագիտական կրթության և ուսուցման  ոլորտում 2025-2029 թվականների համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ հանքարդյունաբերության նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրվեց քաղաքաշինության և շինարարության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղը:

ՀՀ առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարության սննդի ու դեղերի կառավարման վարչության միջև ստորագրվել է բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, իրանական կողմից՝ Հայաստանում  Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

Հայաստանի ազգային արխիվի և Իրանի ազգային գրադարանի և արխիվի միջև ևս ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ Ռաեդ Ֆարիդզադեն:

Հայաստանի ազգային գրադարանի և Իրանի ազգային գրադարանի և արխիվի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Այուբին:

Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև ստորագրվել է թանգարանային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, իսկ իրանական կողմից՝ ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Այուբին:

ՀՀ ԿԳՄՍՆ Հայաստանի կինոյի հիմնադրամի և Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության Կինոյի և տեսալսողական հարցերի կազմակերպության միջև ստորագրվել է կինոփոխանակումների և համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից այն ստորագրել է Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, կինոմատոգրաֆիայի, աուդիովիզուալ կազմակերպության նախագահ Ռաեդ Ֆարիդզադեն:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի և Հայաստանի միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ 9 հուշագիր։ Իրանի նախագահն օգոստոսի 18-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+