Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:28

Երկդիմի կետերով խաղաղության համաձայնագիրը կարող է լուրջ վտանգ դառնալ․ Արամ Ա

Երկդիմի կետերով խաղաղության համաձայնագիրը կարող է լուրջ վտանգ դառնալ․ Արամ Ա

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի (Խաղողօրհնեք) իր ուղերձում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի մասին՝ հայտարարելով, որ այն կարող է լուրջ վտանգներ ունենալ։

«Միակողմանի զիջումներով, պայմանական սկզբունքներով, երկդիմի կետերով լեցուն խաղաղության որևէ համաձայնագիր կարող է լուրջ վտանգ դառնալ Հայաստանի համար։ Հետևաբար, հիշյալ համաձայնագիրը պետք է առարկայական մոտեցմամբ ներկայացվի ժողովրդին։ Հայաստանի ապագայի համար կարևոր համաձայնագրի վերաբերյալ ժողովուրդը պետք է ասելիք ունենա»,- շեշտել է Արամ Ա-ն՝ ընդգծելով, որ մտավորականությունը նույնպես պետք է իր դիրքորոշումը հայտնի։

Արամ Ա-ն զգուշացրել է՝ «դարերով կռվախնձոր դարձած Հայաստանն այսօր կարող է աշխարհաքաղաքական ուժերի բախման հանդիսարան դառնալ»։ Կաթողիկոսն ընդգծել է հավասարակշռված քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտության մասին։

Նա նաև խոսել է Հայաստանում տեղի ունեցած ձերբակալությունների, այդ թվում՝ իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու և հոգևարականների նկատմամբ իրականացվող գործընթացների մասին։

«Մենք չենք կարող անտարբեր լինել ձերբալությունների նկատմամբ։ Պետք է հարգել ներքին իրավական ընթացակարգերը, մարդու իրավունքները։ Մենք չենք կարող անտարբեր լինել նաև Բաքվում ապօրինի կալանավորվածների, Արցախի քաղաքական պատանդների նկատմամբ։ Չենք կարող լուռ հետևել Ադրբեջանի հակահայկական ու հակաեկեղեցական քայլերին։ Իր կորուստներով ու իրավունքներով Արցախն անցյալ չէ, մենք պետք է շարունակենք մեր պահանջը միջազգային դաշտում՝ շեշտելով Արցախի ժողովրդի իրավունքների, ինչպես նաև Արցախ վերադարձի անխախտ իրավունքի մասին»,- հավելել է Արամ Ա-ն։

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր «ներքին ճեղքերն ավելի են խորանում, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով»։

«Մեզ մտահոգում է իշխանություն-եկեղեցի հարաբերություններն ավելի սրելու հետևողական ճիգը։ Մենք անցած շաբաթներին դատապարտող հայտարարություններ ենք արել՝ փորձելով մեղմացնել ստեղծված փոթորիկը, որպեսզի հնարավոր դառնա ազգակործան վիճակից դուրս բերել Հայաստանը և հարցերը հանդարտ մթնոլորտում քննարկել, լուծումներ գտնել։ Նույնիսկ Հայաստան գնալու և խորհրդակցություններ ունենալու պատրաստակամություն ենք հայտնել։ Ի հակառակ բազմաբևեռ իրավիճակին՝ մենք պետք է շարունակենք մեր ճիգը բոլորին խոհեմության ու պատասխանոտության դաշտ հրավիրելու համար»,- ավելացրել է կաթողիկոսը։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։ Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։

Կարդացեք նաև՝

Փորձագետները գնահատել են վաշինգտոնյան պայմանավորվածությունները և «Թրամփի երթուղու» ստեղծման հնարավոր արդյունքները

ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+